
Մոսկվայում ընտրությունների արդյուքների վերաբերյալ բողոքի ակցիան Լուբյանկա փողոցից տեղափոխվել է “”Բոլշոյ”” թատրոնի մերձակայք: “”Газеты.Ru””-ի թղթակիցը դեպքի վայրից հաղորդում է, որ տասնյակ կալանավորվածների թվում են հայտնի բլոգեր Ալեքսեյ Նավալնին, քաղաքական գործիչ, “”Солидарность”” շարժման առաջնորդ Իլյա Յաշինը, և լրագրող, The New Times-ի գլխավոր խմբագիր Իլյա Բառաբանովը: Առաջին ձերբակալությունները` թղթակցի վկայությամբ, շատ դաժանորեն են իրականացվել: Մի մարդու, որին ակտիվիստները փորձում էին պաշտպանել` բացականչելով, որ նա լրագրող է, հատուկ ջոկատայիններն ուժեղ հարվածել են ոստիկանության ավտոբուսին: Յաշինը, իշխանությունների հետ համաձայնեցված հանրահավաքին կոչ է արել շարժվել դեպի Լուբյանկա: Երթը հնարավոր չի եղել անցկացնել Մյասնիցկայա փողոցով, քանի որ այն արգելափակված էր ոստիկանական հատուկ ջոկատայինների կողմից: Ընտրությունների արդյունքների հետ անհամաձայն միտինգավորները շրջանցելով փակուղին` հասել են Լուբյանկա և կարողացել են հաղթահարել ներքին զորքերի կողմից արգելափակաց առաջին պատնեշը: Ավելի ուշ նրանց կարողացել են արգելափակել և ավելի կոշտ ձևերով ձերբակալել: Ներկա պահին Ոստիկանության հատուկ ջոկատը կասեցրել է երթի ընթացքը Մյասնիցկայա փողոցում`ԴՀՑ-ի շենքի հարևանությամբ: