Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նրա մտքերում կա սեր, լուսավոր ապագա և մարդասիրություն․ Էմմա Մարաշլեանը Վարդանյանի մասնակցությամբ տեսանյութ է հրապարակել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Լուսանկարիչ Էմմա Մարաշլեանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է․

«Սա իմ վերջին այցն էր Արցախ։ 30 հոկտեմբերի 2022 թիվ:

Ռուբեն Կառլենովիչը ևս այնտեղ էր, և մենք պետք է ինչ֊որ հետաքրքիր գործունեություն ծավալեինք միասին։ Տեղի ունեցան հետաքրքիր զրույցներ։ Շփվեցի հրավիրված տարբեր հետաքրքիր մարդկանց հետ, որոնց նպատակը ևս Արցախին օգտակար լինելն էր։ Ցավոք, դա եղավ մեր վերջին այցը, բայց ես այս տեղադրծս վիդեոյում ուզում եմ լսեք նրա խոսքերը, փայլուն, լուսավոր մտքերը, որտեղ կա սեր, հարգանք, լուսավոր ապագա և մարդասիրություն։

Այս ամենից զատ ուզում եմ ասել, շատ ափսոսում եմ, որ Ռուբեն Վարդանյանը այս պահին ճաղերից այն կողմ է։

Մաղթում եմ շուտափույթ ազատում, վերադառնա Հայաստան և լինի մեր կողքին»։




Լրահոս