Armenian text to speach

Իսրայելի օդային հարվածների հետևանքով Գազայում 38 մարդ է զոհվել, այդ թվում՝ երեխաներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Իսրայելի օդային հարվածների հետևանքով վերջին 24 ժամվա ընթացքում Գազայում զոհվել է առնվազն 38 մարդ, այդ թվում՝ մայրը և նրա երկու երեխաները, որոնք ապաստան էին գտել վրաններում։ Այս մասին հայտնում են տեղական առողջապահական կառույցների պաշտոնյաները՝ հղում անելով PBS News-ին։

Հիշեցնենեք, որ հյուսիսային մասի հիվանդանոցները մնում են անհասանելի և զոհերի թվի վերաբերյալ տվյալները արդեն երկրորդ օրն անընդմեջ չեն թարմացվում։

Գազայի առողջապահության նախարարության տվյալներով՝ մարտ ամսից, երբ Իսրայելը դադարեցրեց հրադադարը և վերսկսեց ռազմական գործողությունները՝ հայտարարելով ՀԱՄԱՍ-ը ոչնչացնելու և հոկտեմբերի 7-ի հարձակման ժամանակ առևանգված 58 պատանդներին վերադարձնելու իր մտադրության մասին, Գազայում զոհվել է 3,785 մարդ։ ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ պատանդներին ազատ կարձակի միայն մշտական հրադադարի և Իսրայելի զորքերի դուրսբերման դիմաց։

Իսրայելը նաև 2.5 ամսով արգելափակել էր սննդի, դեղորայքի և վառելիքի ներկրումը, սակայն անցած շաբաթ, սովի վտանգի մասին մասնագետների նախազգուշացումներից և Իսրայելի մի շարք առանցքային դաշնակիցների ճնշումից հետո, թույլատրել է փոքր քանակությամբ օգնության մուտքը Գազա։

ԱՄՆ ներքին անվտանգության նախարար Քրիսթի Նոեմն կիրակի օրը այցելել էր Իսրայել և նախատեսվում է, որ կհանդիպի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ։

Իսրայելը մշակել է Գազա ուղարկվող մարդասիրական օգնության խիստ վերահսկման նոր ծրագիր, որը ՄԱԿ-ը մերժել է։ ՄԱԿ-ի Պարենային ծրագրի գործադիր տնօրեն Սինդի Մաքքեյնը CBS-ին հայտնել է, որ որևէ ապացույց չի տեսել իսրայելական պնդումների վերաբերյալ, թե իբր ՀԱՄԱՍ-ն է թալանում օգնության բեռնատարները։ «Այս մարդիկ պարզապես հուսահատ են, և երբ տեսնում են Պարենի համաշխարհային ծրագրի բեռնատար, վազում են նրա հետևից», – ասել է նա։

Իսրայելն ընդգծել է նաև, որ մտադիր է լիարժեք վերահսկողություն հաստատել Գազայի վրա և նպաստել ավելի քան 2 միլիոն պաղեստինցիներից շատերի «կամավոր արտագաղթին»՝ որպես «լուծում», ինչը մերժվել է ինչպես պաղեստինցիների, այնպես էլ միջազգային հանրության մեծամասնության կողմից։

Անի Վարդանյան

 




Լրահոս