ArmLur.am լրատվականը տեղեկացավ, որ Անաստաս Միկոյան 64 հասցեի բնակելի թաղամասի բնակիչները վերսկսելու են բողոքի ակցիաները:
Ինչպես հայտնում են բնակիչները, Երևանի քաղաքապետը կա՛մ չի տիրապետում գործընթացներին, կա՛մ միտումնավոր մանիպուլացնում է բնակիչներին, հետևաբար մինչև 2025թ. մայիսի 30-ն ընդհանուր բաժնային սեփականությունից առանձնացված հողի վերամիավորման ուղղությամբ առարկայական գործողություններ չիրականացնելու դեպքում վերսկսելու են բողոքի խաղաղ ակցիաները՝ կիրառելով ՀՀ Սահմանադրությամբ, ՀՀ օրենսդրությամբ և միջազգային կոնվենցիաներով սահմանված ողջ գործիքակազմը:
Նանիկ Աղասյան





























