ArmLur.am-ը տեղեկացավ, որ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու համար 2025 թվականի մայիսի 21-27-ը Դեյթոն՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներ են գործուղվել ՆԱՏՕ-ի ԽՎ-ում Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար, Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, Ազգային ժողովի պատգամավորներ Արուսյակ Ջուլհակյանը եւ Վահագն Ալեքսանյանը, ինչպես նաեւ պատվիրակության քարտուղար, Ազգային ժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչության միջազգային կազմակերպությունների բաժնի գլխավոր մասնագետ Զաբելա Ղազարյանը:
Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանին՝ գործուղման հետ կապված ճանապարհածախսի (Ա. Ջուլհակյանի՝ Վարշավա-Դեյթոն-Երեւան), օրապահիկի, ինչպես նաեւ գիշերավարձի՝ ըստ փաստացի կատարած ծախսերը հավաստող փաստաթղթերի վճարումը կատարել Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեով Ազգային ժողովին այդ նպատակի համար հատկացված միջոցների հաշվին՝ հաշվի առնելով Ազգային ժողովի նախագահի 2024 թվականի դեկտեմբերի 23-ի «Ազգային ժողովի պատգամավորների եւ Ազգային ժողովի աշխատակազմի աշխատողների՝ օտարերկրյա պետություններ գործուղումների կազմակերպման եւ գործուղման ծախսերի հատուցման կարգը հաստատելու մասին եւ Ազգային ժողովի նախագահի 2018 թվականի մայիսի 1-ի Կ-127-Ա կարգադրությունն ուժը կորցրած ճանաչելու մասին» Կ-364-Ա կարգադրության պահանջները:
Էմմա Միքայելյան

























































































