Armenian text to speach

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ. 49 համարի ավտոբուսը մտել է մանկապարտեզի զրուցարան. տուժածներ չկան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Թիվ 49 երթուղին սպասարկող ավտոբուսը դիսպետչերական կետից առանց վարորդի առաջ է ընթացել, բախվել բետոնե և ալյումինե պարիսպներին ու հայտնվել մանկապարտեզի զրուցարանում։

ArmLur․am-ը դեպքի վայրում է և ներկայացնում է բացառիկ տեսանյութ հենց այնտեղից։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քիչ անց, ըստ վարորդի հայտարարության, ավտոբուսը ինքնաբերաբար առաջ է ընթացել, բախվել բնակչի տան բետոնե պարսպին, ապա կոտրել մի քանի գազախողովակների հենասյուներ, ապա գազատար խողովակը, ինչից սկսվել է գազի արտահոսք, ու դարձյալ մոտ 200 մետր առաջ ընթանալով՝ բախվել է բնակչին պատկանող սեփական տան ալյումինե պարսպին և հայտնվել զրուցարանի մոտ:

Shamshyan.com-ի տվյալներով՝ ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան:

Մանրամասները՝ տեսանյութում

Քնար Մանուկյան




Լրահոս