Անանյան-Թաթոյան նոր քաղաքական ուժ է ձևավորվում․ ինչ է սպասվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ ֆինանսների նախկին նախարար Դավիթ Անանյանը և ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը քաղաքական նոր ուժ են ստեղծում։

ArmLur.am-ի աղբյուրները փոխանցում են, որ Անանյանն ու Թաթոյանը քննարկումների փուլում են և նպատակ ունեն առանձին, առանց որևէ քաղաքական ուժի միավորման մասնակցել 2026թ-ին սպասվող խորհրդարանական ընտրություններին։

ArmLur.am-ը տեղեկացավ նաև, որ Անանյանը և Թաթոյանը այս օրերին կուսակցություն ստեղծելու թեժ քննարկումների փուլում են։ Այս պահին նրանք դեռևս որոշման չեն հանգել, մոտավոր 1 ամիս հետո Թաթոյան-Անանյան քաղաքական ուժը կհայտնի վերջնական որոշման մասին։

Ավելի վաղ ArmLur.am-ը հայտնել էր, որ 2026թ-ին նախատեսված խորհրդարանական ընտրություններին առանձին իր թիմով կմասնակցի «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։

ԱԱԾ նախկին պետ Վանեցյանը որոշել է այս անգամ ընտրություններին մասնակցել բառացապես իր կուսակցությունով, իր թիմի հետ:

ArmLur.am-ի աղբյուրները նշել էին, որ այս ժամանակահատվածը Վանեցյանն օգտագործում է թիմը «աբդեյթ» անելու վրա, նաև նոր մարդիկ է ներգրավում, որ մրցունակ ցուցակով առաջ գնա:

ArmLur․am-ը ավելի ուշ կներկայացնի մյուս քաղաքական ուժերի դիրքորոշումը։

Հիշեցնենք, որ 2026 թվականի հունիսին Հայաստանում տեղի են ունենալու խորհրդարանական հերթական ընտրությունները: Այն խոստանում է թեժ լինել՝ Գյումրիի համայնքապետի ընտրություններին մասնակցած բազմազան կուսակցությունների օրինակով: Իսկ թե վերջում ով ում կմիանա, ում շուրջ կձևավորվի կոալիցիան, բարդ է կանխատեսել:

Սոնա Գրիգորյան




Լրահոս