Armenian text to speach

«Արևմտյան Ադրբեջան»-ի վերաբերյալ հղումները չպետք է դիտարկել տարածքային հավակնություններ․ Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը՝ Փաշինյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից 2025 թ. մայիսի 26-ին «Երեւանյան երկխոսություն» համաժողովի ընթացքում արտահայտված դիրքորոշումների վերաբերյալ Ադրբեջանի ԱԳՆ հայտարարություն է տարածել:

«Հայաստանի վարչապետի կողմից 2025 թ. մայիսի 26-ին «Երեւանյան երկխոսություն» համաժողովի ընթացքում արտահայտված դիրքորոշումը, ըստ որի Հայաստանը պատրաստ չէ փոխել Սահմանադրությունը՝ հրաժարվել տարածքային հավակնություններից եւ հաղթահարել խաղաղության գործընթացում առկա խոչընդոտները, հարցեր է առաջացնում Հայաստանի հետ խաղաղություն կնքելու վերաբերյալ», – ասել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն։

«Ավելին, Մինսկի խմբի պաշտոնական լուծարման կոչերը անտեսելը, նույնպես առաջացնում է հարցեր՝ ինչու է Հայաստանը ամեն կերպ փորձում պահպանել այդ հնացած մեխանիզմը, որը այլեւս չի համապատասխանում տարածաշրջանի իրականությանը։ Ադրբեջանը իրավացիորեն կոչ է արել լուծարել Մինսկի խումբը, քանի որ այն հակամարտությունը, որի համար այդ խումբը ստեղծվել էր, արդեն կարգավորված է։ Այդ քայլի չիրականացումը միայն խթանում է կասկածները Հայաստանի իրական նպատակների վերաբերյալ։

Հաշվի առնելով, որ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հակամարտությունը ավարտվել է՝ Ադրբեջանի տարածքների ազատագրումով, այն պնդումը, թե Մինսկի խմբի լուծարումը նպատակ ունի «փակել հայ-ադրբեջանական հակամարտությունը Ադրբեջանի տարածքում եւ տեղափոխել այն Հայաստանի ինքնիշխան տարածք», բացահայտ մանիպուլացիա է։ Այս դիրքորոշմամբ Հայաստանը փաստացի ցույց է տալիս, որ հակամարտությունը չի ավարտվել, ուստի Մինսկի խումբը պետք է պահպանվի։

Հայաստանի վարչապետի կողմից առաջ քաշված «Արեւմտյան Ադրբեջանի» մասին թեզը փաստերի աղավաղում է եւ բացահայտ անտեսում է ադրբեջանցիների անբաժանելի իրավունքները, որոնք ժամանակին կազմում էին Հայաստանի բնակչության գրեթե մեծամասնությունը։ Արեւմտյան Ադրբեջանի համայնքի վերաբերյալ հղումները չպետք է դիտարկվեն որպես տարածքային հավակնություններ։ Արեւմտյան Ադրբեջանի հարցը մարդու իրավունքների խնդիր է, որի նպատակն է ապահովել ադրբեջանցի ժողովրդի խաղաղ, անվտանգ եւ արժանապատիվ վերադարձը, ովքեր ենթարկվել է էթնիկ զտումների Հայաստանի կողմից։

Ինչ վերաբերում է հաղորդակցության ուղիների բացմանը, ապա Ադրբեջանի դիրքորոշումը՝ անխոչընդոտ տարանցման հարցում, համապատասխանում է տարածաշրջանային համագործակցության եւ տնտեսական ինտեգրման նպատակներին եւ որեւէ կերպ չի կարող համարվել Հայաստանի ինքնիշխանության նկատմամբ անհարգալից վերաբերմունք։

Տևական խաղաղության ապահովման համար Հայաստանը պետք է փոփոխի իր Սահմանադրությունը՝ հանելով տարածքային հավակնությունները եւ առանց նախապայմանների աջակցի Մինսկի խմբի լուծարմանը։ Ադրբեջանի պայմանները խոչընդոտներ չեն, այլ օրինական քայլեր՝ ուղղված տարածաշրջանային խաղաղության եւ կայունության ապահովմանը», – ասվում է հայտարարության մեջ։

Անի Վարդանյան




Լրահոս