
“”Այն օրը, երբ որոշվեց, որ Աժ պատգամավոր Հերմինե Նաղդալյանը չի զբաղեցնելու Աժ փոխնախագահի պաշտոնը, նա դադարեց մասնակցել Աժ նիստերին””,- գրում է “”Հրապարակ””-ը և հավելում. “”Երեկ, երբ նույնիսկ ՀՀԿ ամենաէկզոտիկ պատգամավորներն էին եկել Աժ, Նաղդալյանը բացակայում էր: Տեղեկություններ կան, որ նա կարող է բացակայել ոչ միայն այս գումարման Աժ նիստերին, այլև ներկա չլինել մյուս խորհրդարանում: Միակ խնդիրն այն է, որ Նաղդալյանը ՀՀԿ կանանց խորհրդի նախագահն է, և եթե նրան չընդգրկեն առաջիկայում կազմվելիք ՀՀԿ ցուցակում, հնարավոր է, որ ՀՀԿ-ակւսն կանայք ձայն չտան կուսակցությանը: Ի դեպ, երեկ խորհրդարան չէր եկել նաև Հովիկ Աբրահամյանը: «Աբիժնիկների» քանակը շատանում է””: