
Այսօր Ազգային ժողովում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստ: Այս մասին տեղեկացնում է խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը:
Քննարկվել են մայիսի 27-ին մեկնարկող Ազգային ժողովի քառօրյա նիստերի օրակարգային հարցերը:
Տեղի է ունեցել մտքերի փոխանակություն մի շարք օրենսդրական նախաձեռնությունների վերաբերյալ:
Ավելի վաղ ArmLur.am-ը գրել էր․ «Ասօր ԱԺ խորհրդի նիստ է տեղի ունենալու: Հայրենի օրենսդիրները պետք է քննարկեն վաղը կայանալիք ԱԺ նստաշրջանի օրակարգային հարցերը:
ArmLur.am-ը տեղեկացավ, որ օրակարգում այս պահին ընդգրկված են Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի 2024 թվականի գործունեության վերաբերյալ հաղորդումը, ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծն ու հինականում ընդգրկված են երկրորդ ընթերցման նախագծերը:
Հավելենք, նաև, որ խորհրդի նիստից հետո, ԱԺ ՔՊ խմբակցությունը ևս նիստ կանցկացնի օրակարգային հարցերի հետ կապված»: