Կամչատկայի Գեյզերների հովիտը, որը Ռուսաստանի 8 հրաշալիքներից մեկն է՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության մաս է կազմում:
1. 1941թ.-ի ապրիլի 14-ին Կամչատկայի Կրոնոցկոյ արգելոցի տարածքում հայտնաբերվել էր գեյզեր, որը հետագայում անվանել են «Առաջնեկ»: ИТАР-ТАСС-ի ֆոտոշարքում ներկայացված են Գեյզերների հովտի զարմանահրաշ տեսարանները:
2. Ուզոն հրաբուխի գեյզերը:
3. Մինչև Կամչատկայի Գեյզերների հովտի հայտնաբերումը դրանք հայտնի են եղել միայն ԱՄՆ-ում, Նոր Զելանդիայում և Իսլանդիայում:
4. Եվրասիայում միակ` Կրոնոցկոյ արգելոցի գեյզերների հովիտը աշխարհում ամենամեծն է:
5. Գեյզերների հովիտն իրենից ներկայացնում է Գեյզերային գետի կիրճը, որն ունի 4 մ լայնություն, 400 մ խորություն և 8 կմ երկարություն: Այստեղ են կենտրոնացած ավելի քան 40 գեյզերներ, ջերմային աղբուրներ և ցեխային փոսորակներ:
6. Գեյզերների հովիտը «Կամչատկայի հրաբուխներ» ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության մի մասն է:
7. Գեյզերների հովտում ինքնուրույն զբոսաշրջությունը սահմանափակ է: Եզակի էկոհամակարգի պահպանման նպատակով արգելոցում գործում է այցելությունների խիստ կանոնակարգված համակարգ:
8. 2007թ. հունիսի 3-ին Գեյզերների հովտում առաջացած սողանքը արգելափակել է Գեյզերյան գետի հոսքը:
9. Սողանքի արդյունքում շատ գեյզերներ ծածկվել են, իսկ գետի հունը փոփոխվել է:
10. 2008թ.-ի քվեարկության արդյունքում Գեյզերների հովիտը ներառվել է Ռուսաստանի 8 հրաշալիքների ցանկում:
11. 2013թ.-ին ինքնավերականգնման արդյունքում գեյզերների թիվն ավելացել է: