Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ. 10 տարի առաջ կյանքից զրկվածի մայրն ահազանգում է. իրեղեն ապացույցների անհետացման հետքերով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

2014թ. հոկտեմբերի 29-ին Գյումրիի Շիրակշին բանավան 227/106 տնակում 25-ամյա Արտյոմ Ադանալյանը սպանվել է դանակի 2 հարվածով:

Որդեկորույս Ռուզաննա Ադանալյանն արդեն երկար տարիներ պայքարում է 25-ամյա որդու՝ Արտյոմ Ադանալյանի սպանության իրական մեղավորներին պատասխանատվության կանչելու համար: Նա իրականացրել է իր սեփական հետաքննությունը, ուսումնասիրել անգամ դատական բժշկություն, քրեական դատավարություն, հայտնաբերել աղաղակող խախտումներ: Տիկին Ռուզաննան պնդում է՝ որդուն սպանել են խմբակային, ոչ թե մեկ անձ, ինչպես ներկայացրել են իրեն ու հանրությանը:

Ավելին՝ այսօր նա հայտարարել է, որ որդու սպանությանը նպաստել են, օժանդակել, սպանությունն ավարտին հասցրել նաև իրավապահները: Ռուզաննա Ադանալյանը տվել է մի շարք անուններ:

Մանրամասները՝ տեսանյութում։

Նանիկ Աղասյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս