
Եվրամիությունը ձգտում է Ուկրաինայում հրադադարի, և խաղաղության հասնելու նպատակով շահագրգռված է բոլոր կողմերին բանակցային սեղանի շուրջ բերել:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Ինտերֆաքս»-ը, այս մասին մայիսի 26-ին Բրյուսելում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Եվրահանձնաժողովի (ԵՀ) մամուլի քարտուղար Պաուլա Պինյուն՝ մեկնաբանելով Սլովենիայի նախագահ Նատաշա Պիրց-Մուսարի խոսքերը Ռուսաստանի Դաշնության հետ կապերը վերականգնելու Եվրամիության ծրագրերի մասին:
«Մենք կարող ենք հաստատել, որ շահագրգռված ենք բոլոր գործընկերներին, բոլոր շահագրգիռ կողմերին բանակցային սեղանի շուրջ բերել՝ խաղաղության հասնելու նպատակով հրադադարի շուրջ քննարկումներ անցկացնելու համար։ Սա է մեզ հետաքրքրում», – նշել է Պաուլա Պինյուն։