Ժողովուրդ. Թալանել են “”Սենատոր”” սուպերմարկետը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թերթի հավաստի տեղեկություններով` կիրակի օրը թալանել են ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի տեղակալ Արմեն Դանիելյանին պատկանող “”Սենատոր”” սուպերմարկետը:  “”Այն գտնվում է Երևանի Էրեբունի վարչական շրջանում` Դիմիտրով փողոցում, որը դեկտեմբերի 4-ի կեսգիշերային կողոպուտից հետո փակ էր: Ավելին, առավոտյան` ժամը 09:45-ի սահմաններում, ոստիկանությունը քննություն էր կատարում: Լուրը փորձեցինք ճշտել սուպերմարկետի սեփականատեր Արմեն Դանիելյանից: Վերջինս “”Սենատոր””-ից կատարված գողության փաստը ո՛չ հերքեց, ո՛չ էլ հաստատեց: Միայն ասաց, որ ինքը խանութ չունի.  “”Բացարձակ սուտ է, ու ես խանութ չունեմ… և այն, ինչ ինձ պատկանում է, իմ հայտարարագրում գրված է: Իմ հայտարարագիրը հրապարակման ենթակա է, և կարող եք այն բացել ու նայել, ցտեսություն””:




Լրահոս