
Թերթը գրում է. “”Երեկ հայտնի դարձավ, որ ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանի վերաբերյալ քրեական գործով որպես մեղադրյալներ անցնում են ևս երեք հոգի: Նրանք են՝ Ստեփան Կարախանյան, Արա Լևոնյան և Սամվել Մախմուրյան””, ավելացնելով. “”Երեքն Էլ ՃՈ նախկին աշխատակիցներ են, որոնց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է չհեռանալու մասին ստորագրությունը: Արդեն հայտնել ենք, որ ՀՔԾ-ն ավարտել Է Մ. Օհանյանի վերաբերյալ քր. գործի նախաքննությունը: Քննիչ Տ. Թամամյանը երեկ հայտնեց, որ առաջիկա օրերին գործը կուղարկվի դատարան: Իսկ մինչ այդ գործի նյութերին է ծանոթանում Օհանյանի փաստաբան Մ. Վասակյանը, որն այսօր արդեն հանդես կգա միջնորդությամբ””: