
Armlur.am-ի բացառիկ տեղեկությունների համաձայն՝ այսօր քաղաքապետարանում ձերբակալություն է եղել:
Ըստ Armlur.am-ի աղբյուրների՝ մոտ 5 ձերբակալված անձ կա, ձերբակալվածների մեջ է նաև «Հավաննայի» և Park Bridge ռեստորանի սեփականատերը։ Ձերբակալվել է կաշառք տալու համար: Armlur.am-ին հասած տեղեկությունների համաձայն 25 մլն կաշառք տալու մասին է խոսքը:
ArmLur.am-ի հետ զրույցում Հակակոռուպցիոն կոմիտեից հաստատեցին․
«Կաշառք տալու, ստանալու դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթի շրջանակում ապացուցողական գործողություններ են կատարվում քաղաքապետարանումզ»։
Քնար Մանուկյան