Armenian text to speach

Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատում է՝ քաղաքապետարանի նախկին աշխատակիցներ են ձերբակալվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Հակակոռուպցիոն կոմիտեից ArmLur.am-ին հայտնեցին, որ կաշառք տալու, ստանալու դեպքերի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված վարույթի շրջանակում Երևանի քաղաքապետարանում իրականացվել են ապացուցողական գործողություններ։ Ձերբակալվել են մի շարք անձինք, այդ թվում` քաղաքապետարանի 2 նախկին աշխատակից։

Հիշեցնենք, որ գրել էին՝ Armlur.am-ի բացառիկ տեղեկությունների համաձայն՝ այսօր քաղաքապետարանում ձերբակալություն է եղել:

Ըստ Armlur.am-ի աղբյուրների՝ մոտ 5 ձերբակալված անձ կա, ձերբակալվածների մեջ է նաև «Հավաննայի» և Park Bridge ռեստորանի սեփականատերը։ Ձերբակալվել է կաշառք տալու համար: Armlur.am-ին հասած տեղեկությունների համաձայն 25 մլն կաշառք տալու մասին է խոսքը:

ArmLur.am-ի հետ զրույցում Հակակոռուպցիոն կոմիտեից հաստատեցին․

«Կաշառք տալու, ստանալու դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթի շրջանակում ապացուցողական գործողություններ են կատարվում քաղաքապետարանումզ»։

Քնար Մանուկյան




Լրահոս