Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը գրում է․
«Վահագն Վերմիշյանի գործով հաղթանակ․ ՀՀ դատախազությունը հրաժարվեց Վահագն Վերմիշյանի դեմ ներկայացված «ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման» հայցից։ Սա իրավական առումով լուրջ նախադեպ է և փաստում է, որ պատասխանող կողմը կարողացավ համոզիչ ներկայացնել գործի փաստական և իրավական հիմքերը, որոնք կասկածի տակ դրեցին պահանջի հիմնավորվածությունը։ Այսօր փաստացի հաստատվեց, որ ներկայացված հայցը չուներ բավարար ապացուցողական բազա և իրականացվում էր ապօրինի դատավարական հետապնդում։ Վահագն Վերմիշյանը ոչ միայն հետ քայլ չարեց, այլ իրավական ճանապարհով հասավ արդարության վերականգնմանը՝ մաքուր իրավական պայքարի, ճիշտ ռազմավարական պլանավորման և համակարգված աշխատանքի արդյունքում։ Օրենքի ուժով՝ ոչ թե ենթադրություններով։ Հատուկ ուզում եմ ընդգծել փաստաբաններ Armen M. Melkumyan-ի և Inga Sarafyan-ի պրոֆեսիոնալ աշխատանքը, ում ջանքերը չափազանց կարևոր էին այս հանգրվանի համար»,- գրել է նա։

























































































