Ամերիկացի երգչուհի, դերասանուհի Ջենիֆեր Լոպեսի՝ օգոստոսի 3-ին կայանալիք համերգին մասնակցելու համար մնացել են հաշված ազատ տեղեր։ Ազատ տեղերը ամենաթանկարժեք տոմսերն են:
Հարկ է նշել, որ Ջենիֆեր Լոպեսի «Up All Night: Live in 2025» համերգը տեղի կունենա 2025 թվականի օգոստոսի 3-ին՝ ժամը 20:00-ին, Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում, Երևանում։ Տոմսերի արժեքները հետևյալն են.
• 25,000 ՀՀ դրամ
• 35,000 ՀՀ դրամ
• 50,000 ՀՀ դրամ
• 55,000 ՀՀ դրամ
• 60,000 ՀՀ դրամ
• 180,000 ՀՀ դրամ
Ջենիֆեր Լոպեսի համերգի 25-35 հազար ՀՀ դրամ արժողությամբ տոմսերի գրեթե մեծ մասը սպառվել է։ Սրանք ամենամատչելի արժեքնեն են, իսկ ամենաթանկ տոմսերը, որոնք պարահրապարակի տոմսերն են, որտեղից էլ կարելի է ամենամոտը գտնվել երգչուհուն, արժեն 180.000 դրամ, հենց դրանք են, որ չեն սպառվել։
«Ժողովուրդ» օրաթերթը ավելի վաղ հայտնել էր, որ երգչուհին Հայաստան կգա Քիմ Քարդաշյանի միջնորդությամբ, սակայն Հայաստանում համերգի մասին լուրերի հաստատումց հետո ոչ ոք չէր համարձակվել կազմակերպել, քանի որ պահանջվել էր մոտ 1 մլն ԱՄՆ դոլար։
Մարիանա Սարգսյան






























