Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Պարեկները կանխել են հանցագործությունը, հետապնդել ու բռնել դիմակավոր երիտասարդին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Մայիսի լույս 27-ի գիշերը Նորք-Մարաշում ծառայություն իրականացնող Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի պարեկները թաղամասի 7-րդ փողոցում նկատել են տարօրինակ վարք դրսևորած մի երիտասարդի։

Վերջինս եղել է ձեռնոցներով, դեմքին էլ՝ կանաչ դիմակ։ Իրավապահներին տեսնելուն պես դիմակավոր երիտասարդը փախել է, սակայն պարեկներին հաջողվել է կարճ հետապնդումից հետո բռնել նրան ու ձերբակալել։

Համայնքային ոստիկանության Մարաշի բաժնում ձերբակալվածը խուզարկվել է։ Հայտնաբերվել են մարիուխանայի նմանվող զանգված, հարմարեցված գործիքներ և այլն։

Դեպքի առթիվ կազմված փաստաթղթերն ու ձերբակալվածը ներկայացվել են տարածքային քննչական բաժին։

Հանգամանքները պարզվում են։




Լրահոս