Armenian text to speach

Իրանում 4,9 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Իրանի Կոհգիլույեի և Բոյեր Ահմադի նահանգներում մայիսի 27-ի առավոտյան երկրաշարժ է տեղի ունեցել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Mehr լրատվական գործակալությունը։

Իրանի սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ 4,9 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել Դեհդաշտ քաղաքում՝ 10 կմ խորության վրա, տեղական ժամանակով ժամը 04:14-ին։

Հնարավոր զոհերի կամ ավերածությունների վերաբերյալ դեռևս տեղեկություններ չեն հաղորդվել։

 




Լրահոս