Armenian text to speach

Մոսկվայի համար պարզ է՝ ով էր պատվիրել Երևանում ընդդեմ Ռուսաստանի ակցիան. Զախարովա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

«Սցենարը, մասնակիցները, հովանավորները նույն են։ Կարծում եք մենք ինչ է՝ չե՞նք հասկանում, թե որտեղից է գալիս այս ամենը և ո՞ւմ է դա պետք: Միայն կարող եմ ասել, որ դա պետք է նրանց, ում օրակարգում հետխորհրդային տարածքում և ոչ միայն գժտություններ հրահրելն է։ Առանց այդ էլ ամեն ինչ ակնհայտ է», – անդրադառնալով  ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի՝ Երևան այցի դեմ բողոքի ակցիային՝ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Նա նաև պատասխանել է Սյունիքում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսություն բացելու հարցին։

«Առայժմ Կապանում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսություն չկա, ուստի պաշտոնական դիրքորոշում ստանալու համար դուք պետք է հայկական կողմին այդ հարցը ուղղեք», – հավելել է նա։

«Իսկ ինչ վերաբերում է ՀԱՊԿ աշխատանքներին Հայաստանի վերադարձին՝ մենք շարունակում ենք ելնել նրանից, որ հանրապետությունը կազմակերպության լիիրավ անդամ է՝ բոլոր իրավունքներով և պարտավորություններով։ Երևանյան այցից հետո ևս ոչինչ չի փոխվել», – ավելացրել  է Զախարովան։




Լրահոս