Armenian text to speach

Պուշկինի դպրոցում տնօրենի մրցույթ է հայտարարվել․ ինչ է սպասվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Մայիսի 26-ից հայտարարվել է Երևանի Պուշկինի անվան դպրոցի տնօրենի թափուր պաշտոնի մրցույթ, ինչի մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։

ArmLur.am-ի հետ զրույցում Երևանի քաղաքապետարանի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար՝ Օֆելյա Հովհաննիսյանը հաստատել է, որ դպրոցում սկսվել է մրցութային գործընթաց։ Մինչ այդ, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում դպրոցի աշխատակիցներից մեկը նշել է, որ այժմ դպրոցում ընթանում է քննությունների շրջանը, և վերջին զանգի միջոցառումները ևս արդեն կայացել են։

Նրա խոսքով՝ նախկինում տեղի ունեցած բողոքի ակցիան եղել է մեկ օր, ինչից հետո դասապրոցեսը մասամբ վերսկսվել է՝ օրական մեկ-մեկ ժամով։ Ներկայում դպրոցում իրավիճակը կայուն է, և աշխատանքային մթնոլորտը՝ հանգիստ։

Դպրոցի ժամանակավոր պաշտոնակատարն այս պահին Զառա Բարսեղյանն է։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ArmLur.am-ը գրել էր․ Այս պահին Երևանի Պուշկինի անվան թիվ 8 հիմնական դպրոցի աշակերտները դասադուլ են անում։ Նրանք պահանջում են չեղարկել դպրոցի տնօրեն Նատալյա Ստեփանյանին աշխատանքից ազատելու որոշումը։

Երեխաների ծնողներն էլ ընդգծել են՝ մինչև որոշումը չչեղարկվի, աշակերտները դպրոց չեն գնալու։

Մարիանա Սարգսյան




Լրահոս