Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փակվում են 1000+1 խանութների ցանցի մասնաճյուղերը․ որն է պատճառը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ArmLur.am-ի տեղեկություններով՝ Հայաստանում երկարամյա գործունեություն իրականացնող 1000+1 տնտեսական խանութների ցանցը որոշում է կայացրել փակել իր առկա խանութները և դրանք միավորել «Նաիրի» հանրախանութի հետ։

1000+1 տնտեսական խանութների ցանցի որոշումը կտրուկ փոփոխություն և խուճապ է առաջացրել թե՛ ոլորտի, թե՛ սպառողների համար։ Խոշոր մանրածախ ցանցը վերջին շրջանում Երևանի մի քանի վարչական շրջաններում փակել է խանութ սրահները, ինչն էլ անհանգստության պատճառ էր դարձել։ Բացի այդ փակման հետ կապված խանութների ցանցը զեղչերով վաճառում էր ապրանքների մեծ մասը։

1000+1 խանութների ցանցը, որը տարիներ շարունակ եղել է երկրի ամենամեծ և ճանաչված մանրածախ ցանցերից մեկը, զարմացնում էր իր հաճախորդներին տարբեր ապրանքատեսակներով՝ տնտեսական ապրանքներից մինչև էլեկտրոնիկա։

Լուրեր են շրջանառվում, որ ցանցը երկար տարիներ բարեկեցիկ արդյունքներ էր ցույց տալիս, վերջին շրջանում այն բախվեց մի շարք գործառնական և ֆինանսական մարտահրավերների՝ կապված շուկայում տիրող տնտեսական անկայունության, բյուջետային սղության, լոգիստիկ խնդիրների և սպառողական պահանջարկի փոփոխությունների հետ։

ArmLur.am-ի հետ զրույցում 1000+1 խանութների ցանցից հրաժարվեցին որևէ մեկնաբանություն տալ։ Սակայն ArmLur.am-ը տեղեկացավ, որ կանոնավոր գործելու են խանութների ցանցի Թումանյան 15 և Շիրազի 26/75 հասցեներում գտնվող մասնաճյուղերը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Էմմա Միքայելյան




Լրահոս