Armlur.am-ը տեղեկացավ, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում առաջադրել է ՀՀ արդարադատության նախկին նախարար Արտակ Զեյնալյանի թեկնածությունը:
Հիշեցնենք, որ դեռևս փետրվարին Armlur.am-ը գրել էր, որ ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանն ընտրվել է ՄԻԵԴ-ի դատավոր: Նրա տեղը ՍԴ-ում մնում է թափուր: Իշխանությունները Զեյնալյանին դիտարկում էին այդ պաշտոնում ու վարչապետն արդեն առաջադրել է նրա թեկնածությունը:
Հիշեցնենք, որ 2019-ի ամռանը Զեյնալյանը հրաժարական տվեց արդարադատության նախարարի պաշտոնից: Դրանից առաջ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը նրան մերժեց նույն Ազգային ժողովում: 2022 թվականի հունիսի 27-ին Արտակ Զեյնալյանը Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորի թեկնածու էր, սակայն չընտրվեց ՔՊ-ի կողմից: Այդ օրերին Զեյնալյանը հայտարարել էր, որ իրեն ավելի շատ տեսնում է ՍԴ դատավորի պաշտոնում: Բայց հիմա նա Երեւանի ավագանու «Հանրապետություն» խմբակցության անդամ է»:
Սոնա Գրիգորյան

























































































