Արա Շիրազի արվեստանոցն անմխիթար վիճակում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իսրայելյան 37 հասցեում գտնվող վախճանված քանդակագործ Արա Շիրազի արվեստանոցն անմխիթար վիճակում է: Armlur.am-ի հետ զրույցում քանդակագործի եղբայր, նկարիչ Վանանդ Շիրազն ասաց, որ իրենք դեռ չեն դիմել պատկան մարմիններին  խնդրի առնչությամբ:

«Արա Շիրազի քառասունքը լրանալուն պես արդեն այդ հարցերով կզբաղվենք»,- ասաց քանդակագործը:

Իսկ մինչ այդ Վանանդ Շիրազը նախաձեռնել է մի փոքր վերանորոգել  արվեստանոցը՝ մինչ հիմնական խնդրին լուծում կտրվի:

Պատկան մարմիններին քանդակագործի եղբայրը դիմելու է մի խնդրանքով` վերանորոգել արվեստանոցը, այն անվանակոչել Արա Շիրազի անունով և այնտեղ ցուցադրել քանդակագործի ստեղծագործությունները:

Անմխիթար վիճակի պատճառով որոշ փոքրածավալ գործեր տուժել են, բայց դրանք կարելի է շտկել:

Վանանդ Շիրազից նաև հետաքրքրվեցինք` արդյո՞ք  նոր վարչապետ Հովիկ Աբրահամյանից այս և այլ մշակութային խնդիրների առումով սպասելիքներ ունի: Պատասխանը դրական էր:

Սոնա Դավթյան




Լրահոս