Armenian text to speach

Սիբիրում դանակահարել են հինգ դեռահասի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Սիբիրի Իրկուտսկի մարզում դանակահարության հետևանքով հինգ դեռահաս է զոհվել, չորսը՝ հոսպիտալացվել, հայտում է Ռուսաստանի քննչական կոմիտեի տեղական վարչությունը:

«Այսօր Իրկուտսկի մարզի Բայկալսկ քաղաքում մասնավոր տուն է հրդեհվել։ Դեպքի վայրում հայտնաբերվել են հինգ անչափահաս զոհերի մարմիններ», – ասել են քննիչները։ «Երիտասարդների խումբը հավաքվել էր մի տան մոտ։

Ինչ-որ պահի նրանցից մեկը դանակով հարձակվել է մյուսներին։ Արդյունքում հինգ դեռահաս զոհվել է, իսկ չորսը՝ տարբեր աստիճաններիվնասվածքներով հոսպիտալացվել։ Ենթադրյալ հարձակվողը հրդեհել է տունը և մահացել հրդեհի ժամանակ»։

Միևնույն ժամանակ, Իրկուտսկի մարզի երեխաների իրավունքների հանձնակատար Տատյանա Աֆանասևան հայտնել է, որ տուժածներից մեկը վիրահատվել է, իսկ երեքը հոգեբանական օգնություն են ստանում։ «Այս սարսափելի հանցագործության հետևանքով զոհվել է հինգ դեռահաս, այդ թվում՝ հարձակվողը։ Չորսը հոսպիտալացվել են։ Երեք անչափահասներ հոգեբանական օգնություն են ստանում, նրանք խորը շոկի մեջ են։ Մեկ անչափահաս վիրահատվել է», – գրել է նա Telegram-ում։

Իրկուտսկի մարզի նահանգապետ Իգոր Կոբզևը հայտնել է, որ վիրավորներից մեկը ծանր վիրավոր է։ «Վիրավոր երեխաները հոսպիտալացվել են։ 14-ամյա դեռահասը, որը պարանոցի վերքեր է ստացել, գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում», – ՏԱՍՍ-ին ասել է նա։ Հարուցվել է քրեական գործ։




Լրահոս