Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչ քննարկման է Փաշինյանի հետ մասնակցել 590 հազար դոլարի գործով կալանավորվածը․ դեպքից 1 ամիս առաջ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

590 հազար դոլարի հափշտակության գործով կալանավորված Հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություններից մեկի պետի ժամանակավոր պաշտոնակատար Գոռ Թադևոսյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Գլխավոր դատախազի հետ ներկա է եղել քննարկման:

ՀՀ քննչական կոմիտեի Հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունից 590 հազար դոլար գումար հափշտակելու դեպքից 1 ամիս առաջ 2025 թվականի ապրիլի 21-ին «Արդարադատությունը որպես արդարության հասնելու գործիք» խորագրով համաժողով է եղել, որին ներկա են եղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը, Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադեւոսյանը, իրավապահ համակարգի ղեկավար կազմը։

Համաժողովի քննարկմանը ներկա է եղել նաեւ 590 հազար դոլարի հափշտակության գործով կալանավորված Հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություններից մեկի պետի ժամանակավոր պաշտոնակատար Գոռ Թադևոսյանը, եւ հենց այդ նույն համաժողովին վարչապետը պատասխանել է հարցերի, թե ինչու է ուշանում արդարադատությունը։

Մայիսի 22-ին հայտնի դարձավ, որ ՀՀ քննչական կոմիտեի Հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունից 590 հազար դոլար գումար է հափշտակվել: Արդյունքում, դեպքից 2 օր անց հայտնի դարձավ, որ 590 հազար դոլարի հափշտակությունը կազմակերպել ու իրավապահներին ինքնախոստովանական ցուցմունք տվել է Հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություններից մեկի պետի ժամանակավոր պաշտոնակատար Գոռ Թադևոսյանը եւ Էդգար Գրիգորյանը, վերջիններս կալանավորված են։

Ըստ էության, դատելով իրավիճակից, 590 հազար դոլարի հափշտակությունը կազմակերպվել էր Կոմիտեի պաշտոնատար անձի ձեռքով:

Ավելի վաղ ArmLur.am-ը հայտնել էր, որ մինչ 590 հազար դոլարը հափշտակելը, Տնտեսական հանցագործության վարչությունից քննիչի անցագիր է կորել։ Շենքում խառնվել են իրար ու մեկ օր անց անցագիրը հայտնվել է։ Անցել է մի քանի օր, սեյֆի բանալի է կորել ու նորից հայտնվել։ Տնտեսական հանցագործների քննության վարչությունում անհանգստացել են՝ չհասկանալով, թե ինչ է կատարվում վարչությունում: Արդյունքում, քննիչները նկատել են, որ շենք անծանոթ մարդ է մտել և դուրս եկել, նրան բռնել, կանգնեցրել են և հարցուփորձ արել, թե ում մոտ է գալիս ու ինչ կապ ունի վարչության հետ։ Անծանոթը տվել է վարչություններից մեկի պետի ժամանակավոր պաշտոնակատար Գոռ Թադեւոսյանի անունը:

Ի դեպ մինչ օրս անհասկանալի է մնում , թե ինչու էր 590 հազար դոլարը պահվում ՀՀ քննչական կոմիտեում, ինչու չեն հանձնել Կենտրոնական բանկ:

ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ Քննչական կոմիտեն գրավոր դիմում է ուղարկել, որ գումարը տեղափոխեն բանկ, սակայն Կենտրոնական բանկը հրաժարվել է գումարը ի պահն վերցնել:

Մանրամասները՝ տեսանյութում։

Քնար Մանուկյան




Լրահոս