Կանարյան կղզիներում, Էլ Իերո կղզու Լա Ռեստինգա նավահանգստի մոտ, աֆրիկացի միգրանտներ տեղափոխող փչովի նավակի շրջվելու հետևանքով զոհվել է առնվազն 5 մարդ, այդ թվում՝ 5 և 16 տարեկան երկու երեխաներ։ Մոտ 180 մարդ տեղափոխող նավակը շրջվել է այն ժամանակ, երբ այն մոտեցել է նավամատույցին։ Տեղական իշխանությունները հայտնում են, որ մեկ երեխա անհետ կորել է։ Փրկարարական աշխատանքները շարունակվում են։
Հեռուստատեսային տեսախցիկներով նկարահանված կադրերում երևում է, թե ինչպես են փրկարարական նավի անձնակազմը փրկարարական ժիլետներ և փրկօղակներ նետում ծովը, մինչդեռ ողջ մնացածները հուսահատ փորձում են բարձրանալ նավի վրա։
Որոնողական աշխատանքները շարունակվում են, և հնարավոր է, որ առաջիկա ժամերին հայտնաբերվեն նոր դիեր։
Անի Վարդանյան























