Armenian text to speach

ՇՀԿ-ն ուսումնասիրում է Եվրասիայում միասնական անվտանգության գոտու ձևավորման գաղափարը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Եվրասիայում միասնական, անբաժանելի անվտանգության գոտու ձևավորման թեման ՇՀԿ-ի ուշադրության կենտրոնում է։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին ասել է կազմակերպության գլխավոր քարտուղար Նուրլան Յերմեքբաևը։

«Հաշվի առնելով ժամանակակից իրողությունները՝ համապարփակ, հավասար, անբաժանելի անվտանգության թեման, կարելի է ասել, մեր կազմակերպության ուշադրության կենտրոնում է»,- ասել է Յերմեքբաևը։

Նա հիշեցրել է, որ Շանհայի համագործակցության կազմակերպության պետությունների ղեկավարների հռչակագրում, որն ընդունվել է 2024 թվականին Աստանայում, երկրների ղեկավարները նշել են, որ համագործակցությունը ՇՀԿ-ի շրջանակներում կարող է հիմք դառնալ արդար, հավասար և համապարփակ անբաժանելի անվտանգության նոր համակարգի ձևավորման համար։

«Ուստի ՇՀԿ անդամ երկրներն այժմ ուշադիր ուսումնասիրում են բոլոր նախաձեռնությունները, որոնք առաջ են քաշվում այդ ոլորտում»,- նշել է Յերմեքբաևը։




Լրահոս