Armenian text to speach

«Ես մոտիվացիա ու էմոցիաներ չունեմ». Վարդան Մինասյանը հեռանում է «Արարատ-Արմենիա»-ից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

«Արարատ-Արմենիա»-ից Վարդան Մինասյանն ու մարզչական շտաբը հեռանում են Երևանի «Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբից: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Վարդան Մինասյանը:

«Ես որպես մարզիչ չեմ շարունակելու աշխատանքս «Արարատ-Արմենիա»-ում: Ես մոտիվացիա ու էմոցաների չունեմ: Սրանք այն երկու կարևոր բաներն են, որոնք մարզիչը պետք է ունենա: Եվ այս ամենը վերաբերում է ներքին առաջնությանը: Եվ ես չգիտեմ, թե սա որքան կտևի` վեց ամիս, մեկ տարի»,-ասաց մասնագետը:

Վարդան Մինասյանի գլխավորությամբ «Արարատ-Արմենիա»-ն դարձել է Հայաստանի կրկնակի չեմպիոն ու կրկնակի սուպերգավաթակիր՝ նվաճելով նաև Հայաստանի գավաթը։




Լրահոս