Հովիկ Աբրահամյանը ձկնաբուծական տնտեսություն չունի՞ (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի Ձկնաբույծների ասոցիացիայի ղեկավար Արթուր Աթոյանն armlur.am-ի հետ զրույցում ասաց, որ իրենք ձկնաբուծական ընկերությունների խնդիրների առնչությամբ նամակով դիմել են ՀՀ նախագահին, ՀՀ արդեն նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին և ԱԺ նախկին  նախագահ և արդեն նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանին:

Արթուր Աթոյանն ասաց, որ նոր ձևավորվելիք կառավարությունից ակնկալիքները մեծ են, քանի որ «նորանշանակ վարչապետը գյուղի մարդ է, բիզնեսից հասկանում է, առանց մտածելու` պարտավորեցնող միջոցառումներ չի կիրառի: Հույս ունենք, որ  մեր խնդիրներն այնպես կլուծվեն, որ ջուրը կխնայվի և մեր տնտեսություններն էլ չեն կործանվի»:

-Պրն Աթոյան, մամուլը  պարբերաբար գրում է այն մասին, որ Հովիկ Աբրահամյանն ունի ձկնաբուծական խոշոր  ընկերություն, հետևաբար ինքը արդյոք շահագրգռված կլինի, որ ոլորտում խնդիրներն այպես կարգավորվեն, որ շահեն նաև փոքր ընկերությունները:

-Ինքը ձկնաբուծական տնտեսություն չունի: Ես, իհարկե, լրատվամիջոցներից եմ իմացել, որ ինքն ինչ-որ առնչություն ունեցել է, ավելի կոնկրետ` իր մերձավոր բարեկամները, բայց  ինքը տնտեսություն չունի: Ես ավելին ասեմ ձեզ`  ձկնաբուծական խոշոր ընկերությունները  մեզ չեն խանգարում, հակառակը, օգնում են  ձկան իրացման, կերի ձեռքբերման հարցերում:

Իրականությանը չեն համապատասխանում այն խոսակցությունները, թե խոշոր ձկնաբուծական ընկերությունները ճնշում են փոքրերին: Մեր հիմնական խնդիրները կառավարության գործունեությամբ են պայմանավորված` մասնավորապես լիցենզավորման, ջրի ծավալի նվազման ու ամեն մի խմ-ի համար վճարելը:

ՀՀ ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ  պետք է պատասխանատվության ենթարկել նրանց, ովքեր ապօրինի ջրօգտագործման թույլտվություն են տվել:

Մանրամասները` տեսանյութում:




Լրահոս