Armlur.am-ի աղբյուրները փոխանցում են, որ այսօր 14։00-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ԱԺ է գնալու: Նախարարը ներկայացնելու է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի սկանադալային նախագիծը` բանակի հետ կապված:
Նշենք, որ նախագծում առկա են խնդիրներ, որ «կողմ» և «դեմ» տեսակետները խաչվում են իրար, ռիսկային է նախագիծը:
Ըստ Armlur.am-ի տեղեկությունների Նիկոլ Փաշինյանը պահանջել է կոնկրետ քննարկումներ ունենալ, հստակեցնել, որ նախընտրական այս փուլում նախագիծն իրենց ռեյտինգի վրա վատ ազդեցություն չունենա:
Ի դեպ, փակ նիստին մասնակցելու է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը, որից ՔՊ-ականները պետք է պահանջեն բացատրություն նախագծի հետ կապված:
Հիշեցնենք, որ նախագծի համաձայն՝ քաղաքացիներին հնարավորություն կտրվի վճարել որոշակի գումար՝ ժամկետային զինծառայությունից ազատվելու կամ դրա փոխարեն այլընտրանքային ծառայության անցնելու համար։ Նախագծի մանրամասները պաշտոնապես դեռևս չեն հրապարակվել, սակայն, ըստ շրջանառվող տեղեկությունների, քննարկվում է վճարի չափը և դրա կիրառման պայմանները։
Բայց այս նախագիծը հակասում է ՀՀ Սահմանադրությանը, օրենքներին, քանի որ ՀՀ-ում զինծառայությունը պարտադիր է․ հիմա մականունավոր պատգամավորը բանակում ծառայելու «մենյու» է առաջարկում, ինչը տարբեր փորձագետներ հակահայկական ու հակաազգային են բնութագրել»։
Սոնա Գրիգորյան





























