ՀՀ ՊՆ առավոտյան հայտնել էր, որ մայիսի 29-ին՝ ժամը 01:00-01:15-ն ընկած ժամանակահատվածում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խոզնավար բնակավայրի ուղղությամբ:
ArmLur.am լրատվականի հետ զրույցի ժամանակ, ինչպես հայտնում է Խոզնավարի համայնքապետ Վահան Զաքյանը կարկոցների հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան, սակայն վնասվել է բնակելի տուն:
Վնասված տունը հեռու է գտնվում դիրքերից, ինչից էլ կարող ենք ենթադրել, որ հատուկ են թիրախավորել: «Գյուղում կրակոցներ չեն լսվել, ես ինքս առավոտյան լուրերից եմ տեղեկացել: Վնասված տան բնակիչն էլ տարեց կին է՝ 90-ն անց, մենակ է ապրում, ինքն էլ չի լսել, որ իր տան ուղղությամբ կրակոց է եղել»,- ասաց համայնքապետը:
Տեղեկացնենք, որ ՀՀ ՊՆ ադրբեջանական կողմին կոչ է արել հետաքննել Խոզնավարի բնակելի տան գնդակոծման փաստը և հանդես գալ հրապարակային պարզաբանումներով։
Նանիկ Աղասյան
Մանրամասները՝ տեսանյութում․





























