Այսօր մեծանուն բանաստեղծ Համո Սահյանի ծննդյան օրն է: Նա ծնվել է Սյունիքի մարզի Սիսիանի տարածաշրջանի Լոր գյուղում։ Նրան հռչակ են բերել մի շարք ժողովածուներ և բանաստեղծություններ:
Armlur.am-ը փորձեց մի քանի պաշտոնյաներից հարցնել նախ Համո Սահյանի, ապա առհասարկ գրքեր կարդալու մասին: Սակայն, պարզվում է՝ մեր պաշտոնյաները ոչ միայն Համո Սահյան չեն կարդում, այլ առհասարակ գրականություն և գրքեր չեն սիրում:
Համենայնդեպս, այդ են վկայում մեր հարցված պաշտոնյաների պատասխանները:
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Նահապետ Գևորգյանը Armlur.am-ի հարցին պատասխանեց ընդամենը մեկ տողով, սակայն այն առավել քան խոսուն էր:
«Ոչ, չեմ սիրում, չեմ էլ ընթերցում», – նշեց նա, հավելելով, որ առհասարակ գրքեր չի ընթերցում:
ՀՀԿ-ական մեկ այլ պատգամավոր Առաքել Մովսիսյանը (Շմայս) նույնպես կարճ գտնվեց, սակայն նրա պատասխանից այդպես էլ հասկանալ չհաջողվեց, թե գրքեր, կամ Համո Սահյան ընթերցում է, թե ոչ:
«Բան ու գործ չունենք, Համո Սահյան եք դրել, ավելի կարևոր գործեր ունենք», – նշեց նա:
Նաիրա Հովհաննիսյան