Armenian text to speach

ՄԻՊ-ի Շիրակի մարզային ստորաբաժանումը հյուրընկալել է «Կառնուտի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի աշակերտներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Շիրակի մարզային ստորաբաժանումը հյուրընկալել է Շիրակի մարզի Ախուրյան համայնքի «Կառնուտի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի աշակերտներին, հայտնում են Պաշտպանի աշխատակազմից։

«Այցը ճանաչողական էր. նպատակն էր ծանոթանալ Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության գործունեությանը:

​ՄԻՊ աշխատակազմի Շիրակի մարզային ստորաբաժանման ղեկավար Լուսինե Նահապետյանը ներկայացրել է կառույցի պատմությունը, Պաշտպանի գործառույթները, ինչպես նաև Պաշտպանին դիմելու կարգը:

​Հանդիպումը կրել է հարցուպատասխանի ձևաչափ. դպրոցականները բարձրացրել են մի շարք հարցեր:

​Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում, այդ թվում՝ մարզային ստորբաժանումներում, ուսումնական հաստատությունների սաների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպումները կրում են շարունակական բնույթ»,-ասված է հաղորդագրության մեջ:




Լրահոս