
Դերասաններ Մովսես Երեմյանն ու Անի Երանյանը կրկին հայտնվել են հանրության ուշադրության կենտրոնում՝ իրենց համատեղ հրապարակումներով։
Վերջին շրջանում նրանց ինստագրամյան էջերում հաճախ են հայտնվում լուսանկարներ, որտեղ երկուսն էլ միասին են՝ թե՛ առօրյայում, թե՛ միջոցառումների ընթացքում։ Հետևորդները հատկապես ուշադրություն են դարձնում նրանց մտերմիկ մթնոլորտին, մեկնաբանություններում հաճախ հնչում են հաճոյախոսություններ և հարցեր նրանց հարաբերությունների վերաբերյալ։
Թեև երկուսն էլ հրապարակումներում չեն անդրադառնում իրենց կապին, սակայն հայտնի է, որ տարիներ առաջ Մովսեսն ու Անին միասին էին։ Նրանք ժամանակին համարվում էին ամենաքննարկվող երիտասարդ դերասանական զույգերից։ Հետագայում Մովսես Երեմյանը ամուսնացել էր դերասանուհի Աննա Սիմոնյանի հետ, սակայն այդ հարաբերությունները երկար չեն տևել, և ներկայումս նրանք ամուսնալուծված են։ Մովսեսն ու Աննան ունեն որդի։
Անի Երանյանն իր հերթին որոշ ժամանակ ակտիվ հրապարակումներ էր անում լրագրող Մհեր Բաղդասարյանի հետ՝ տեսանյութեր և լուսանկարներ, որոնք ևս հետաքրքրություն էին առաջացրել նրա հետևորդների շրջանում։ Սակայն ինչպես Մովսեսի, այնպես էլ Մհերի հետ Անին երբեք չի բարձրաձայնել կամ մեկնաբանել իր անձնական հարաբերությունները։
Այս ամենի ֆոնին երկրպագուները դեռ չեն հասկանում, արդյոք սա պարզապես ընկերական շփում է, թե հարաբերությունների նոր փուլ։
Մանրամասները՝ տեսանյութում․
Մարիանա Սարգսյան