Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սիրտը կանգ է առել, երեխան 20 օր առաջ բարձր ջերմություն է ունեցել, 5 օր բուժվել է․ նոր մանրամասներ՝ 1,5-ամյա երեխայի մшհվան դեպքից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Մայիսի 28-ին «Մուրացան» հիվանդանոցային համալիրում մահացել է մեկուկես տարեկան երեխա։ Ինչպես հայտնել էր Shamshyan․com-ը ծնողները մեղադրում էին բժիշկներին, ովքեր 4 ներարկում էին արել և երեխայի մոտ սրտի կանգ էր գրանցվել։

ArmLur․am-ի հետ զրույցում ԵՊԲՀ հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Տաթևիկ Գրիգորյանը պատմում է․

«Երեխան՝ ծնված 27.11.2023թ., հիվանդանոց է տեղափոխվել մայիսի 28-ին՝ հիպովոլեմիկ շոկ ախտորոշմամբ, ծայրահեղ ծանր վիճակում։ Ընդունման պահին նա ունեցել է փսխումներ, թուլություն, միկրոցիրկուլյացիայի խանգարման նշաններ։ 45 րոպե անց արձանագրվել է սրտի կանգ, սակայն վերակենդանացման ընթացքում սրտի աշխատանքը վերականգնվել է, ինչից հետո երեխան տեղափոխվել է Թունաբանության և մանկական վերակենդանացման կլինիկա։

Ըստ մոր պատմածի՝ երեխան 20 օր առաջ բարձր ջերմություն է ունեցել, որի կապակցությամբ 5 օր բուժվել է ամբուլատոր պայմաններում։ 2 օր առաջ կրկին ունեցել է փսխումներ և թուլություն, ինչի հետևանքով մայրը նրան երթուղային տաքսիով տեղափոխել է «Մուրացան»։

Փաստենք նաև, որ դեռ 2024 թվականի մայիսին երեխան ընդունվել է «Մուրացան» հիվանդանոց, այնտեղ գտնվել է 7 օր՝ 3-ը Մանկական և նորածնային վերակենդանացման կլինիկայում, 4 օրը Նորածնային պաթոլոգիայի և վաղ մանկական հասակի մանկաբուժական բաժանմունքում։ Այնուհետև դուրս է գրվել վիճակի կայունությամբ՝ տեղամասային բժշկի հսկողության ցուցումով։

Հավելենք, որ երեխան 2025 թվականին մայիսի 6-ին՝ Վեդու բժշկական կենտրոնից ուղեգրմամբ եկել է «Մուրացան» հիվանդանոց՝ ռենտգեն հետազոտության և մանկաբույժի խորհրդատվության, հետազոտությունը արվել է և ախտորոշվել է սուր բրոնխիտ, օպստրուկտիվ համախտանիշ և նշանակվել է համապատասխան բուժում։«Մուրացան» հիվանդանոցային համալիրում երեխայի վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր, որտեղ, հաշվի առնելով երեխայի ծայրահեղ ծանր վիճակը կատարվել են համապատասխան վերակենդանացման միջոցառումներ, երեխան ստացել է միայն անհրաժեշտ և ցուցված դեղորայքային միջամտություն և միացվել է ապարատ։

Մայիսի 28-ի լաբորատոր հետազոտություններն ու կլինիկական տվյալներն ապացուցել են վիճակի ծայրահեղ ծանրությունը։ Երեխային ցուցաբերվել է ամբողջական վերակենդանացման բուժօգնություն, սակայն ժամը 23:10-ին կրկին արձանագրվել է սրտի կանգ։ Չնայած ձեռնարկված միջոցառումներին՝ ժամը 23:50-ին արձանագրվել է մահը»,- փոխանցեցին հիվանդանոցից։

Մարիանա Սարգսյան

Մանրամասները՝ տեսանյութում․




Լրահոս