Armenian text to speach

Ադրբեջանում «Սմերչ»-ի կիրառմամբ զորավարժություններ է անցկացվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

2025 թվականի մարտական պատրաստության պլանի շրջանակներում, Ադրբեջանի բանակի հրթիռային զորքերի և հրետանու ստորաբաժանումներում անցկացվել են մարտական հրաձգությամբ մարտավարական զորավարժություններ՝ ներառելով «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերը:

Ըստ ադրբեջանական կողմի հրապարակած տեղեկատվության, զորավարժությունների ընթացքում, հրթիռահրետանային ստորաբաժանումները բերվել են մարտական պատրաստականության աստիճանի, տեղափոխվել են մշտական տեղակայման վայրից դեպի հավաքագրման շրջան, որտեղ տեխնիկապես նախապատրաստվել են կիրառման: «Սմերչ» համակարգերով ստորաբաժանումները զբաղեցրել են կրակային դիրքեր և իրականացրել կրակային առաջադրանքներ։

Ադրբեջանական կողմը նշում է, որ զորավարժությունների նպատակն է բարձրացնել ստորաբաժանումների «մարտունակությունը և կատարելագործել զինծառայողների գիտելիքներն ու հմտությունները՝ ժամանակակից պատերազմի պահանջներին համապատասխան»:

Անի Վարդանյան




Լրահոս