Armenian text to speach

Ղարաբաղում հաղթանակը ճանապարհ հարթեց շատ ավելի ուժեղ Ադրբեջան ստեղծելու համար. Էրդողան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

«30 տարվա գերությունից հետո ժամանակն է, որ Ղարաբաղը կերտի իր հաջողության, խաղաղության և զարգացման պատմությունը», – ասել է Էրդողանը չորեքշաբթի օրը, Ադրբեջանի անկախության օրվա կապակցությամբ իր շնորհավորական ուղերձում՝ հավելելով, որ Արցախում տարած հաղթանակը «հարթել է ճանապարհ դեպի շատ ավելի ուժեղ Ադրբեջան ստեղծելու համար»։

Ադրբեջանի կողմից օկուպացված Բերձորում (Լաչին) Ադրբեջանի անկախության 34-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ ելույթ ունենալով՝ Էրդողանն ասել է, որ պատերազմում երկրի հաղթանակը այն դարձրել է ավելի ուժեղ և բարգավաճ։

«Ղարաբաղում տարած հաղթանակն այսօր Ադրբեջանին դարձրել է շատ ավելի ուժեղ և բարգավաճ։ Այդ օրը վառված անկախության ջահը ճանապարհ հարթեց շատ ավելի ուժեղ Ադրբեջան ստեղծելու համար», – հայտնել է նա։

Անի Վարդանյան




Լրահոս