590 հազար դոլարի հափշտակությունից հետո, որը ստացավ «դարի հանցագործություն» պիտակը, ազատումների հիթ շքերթ սկսվեց ՀՀ Քննչական կոմիտեում։
ArmLur.am-ին Քննչական կոմիտեից փոխանցեցին, թե ովքեր են ազատվածները և նոր նշանակվածները։
«Տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության հինգերորդ վարչության պետի տեղակալ, համատեղությամբ՝ պետի պաշտոնակատար Գոռ Թադևոսյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Հինգերորդ վարչության պետի պարտականությունները վերապահվել է Հայկ Կատվալյանին: Չորրորդ վարչության պետ Վահան Ամիրխանյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Չորրորդ վարչության պետի պարտականությունները վերապահվել է Դավիթ Մանուչարյանին: Առաջին վարչության պետ Ռաֆայել Ղամբարյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Առաջին վարչության պետի պարտականությունները վերապահվել է Բենիամին Հարությունյանին»,- փոխանցեցին ՔԿ-ից։
Քնար Մանուկյան
Մանրամասները՝ տեսանյութում․

























































































