
Երկու ժամից ավելի է, ինչ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ԱԺ-ում է և ՔՊ խմբակցության փակ հետ քննարկումը է ունենում, որը, կարծես, թեժ է անցնում։
Հիշեցնենք, որ ArmLur.am-ը գրել էր, որ այսօր 14։00-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ԱԺ էր գնալու: Նախարարը ներկայացնելու էր ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի սկանադալային նախագիծը` բանակի հետ կապված:
Հիշեցնենք, որ նախագծի համաձայն՝ քաղաքացիներին հնարավորություն կտրվի վճարել որոշակի գումար՝ ժամկետային զինծառայությունից ազատվելու կամ դրա փոխարեն այլընտրանքային ծառայության անցնելու համար։ Նախագծի մանրամասները պաշտոնապես դեռևս չեն հրապարակվել, սակայն, ըստ շրջանառվող տեղեկությունների, քննարկվում է վճարի չափը և դրա կիրառման պայմանները։
Բայց այս նախագիծը հակասում է ՀՀ Սահմանադրությանը, օրենքներին, քանի որ ՀՀ-ում զինծառայությունը պարտադիր է․ հիմա մականունավոր պատգամավորը բանակում ծառայելու «մենյու» է առաջարկում, ինչը տարբեր փորձագետներ հակահայկական ու հակաազգային են բնութագրել»։
Սոնա Գրիգորյան
Մանրամասները՝ տեսանյութում․