
Դեկտեմբերի 5-ին, ժամը 12.30-ին, ոստիկանության Տաշիրի բաժին է դիմել Տաշիր քաղաքի մի բնակիչ և հայտնել, որ տանիքից մուտք գործելով իրեն պատկանող տնտեսական խանութ` դրամարկղից գողացել են 750.000 դրամ, 10.000 ՌԴ ռուբլի և 100 ԱՄՆ դոլար:Նույն օրը, գողություն կատարելու կասկածանքով, ոստիկանները բերման են ենթարկել 42-ամյա մի տղամարդու, որը խոստովանել է հանցանքն ու մասամբ ներկայացրել գողացածը:Պարզվել է նաև, որ բերման ենթարկվածը գողություն կատարելիս խանութի տանիքից` մոտ 3 մետր բարձրությունից, վայր ընկնելու հետևանքով մարմնական վնասվածքներ է ստացել:Նրան տեղափոխել են Վանաձորի հիվանդանոց: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է նախաքննություն: