Apple-ը ծրագրում է իրականացնել ամենամեծ փոփոխությունը իր գործառնական համակարգերի անվանումներում՝ որպես ծրագրային ապահովման արդիականացման մաս: Այս փոփոխությունը կտարածվի բոլոր սարքերի վրա:
Apple-ի հաջորդ գործառնական համակարգերը կնույնականացվեն ըստ տարվա, այլ ոչ թե ըստ տարբերակի համարի: Սա նշանակում է, որ ներկայիս iOS 18-ը տեղը կզիջի “iOS 26”-ին։ Մյուս թարմացումները կհայտնի լինեն որպես iPadOS 26, macOS 26, watchOS 26, tvOS 26 և visionOS 26:
Ակնկալվում է, որ Apple-ը իր այս նոր մոտեցումը կներկայացնի հունիսի 9-ին կայանալիք WWDC համաժողովում ։
Նորամուծություններից են լինելու.
• iPad-ի գործառույթների մոտեցումը Mac-ին,
• AirPods-ով կենդանի թարգմանություններ,
• Siri-ի բարելավումներ,
• Vision Pro-ի հայացքով կառավարում,
• արհեստական բանականության վրա հիմնված մարտկոցի խնայողության գործառույթներ,
• նոր խաղային հավելված և այլն։
Անի Վարդանյան

























































































