Armenian text to speach

Աշտարակցի տղամարդու տան խուզարկությամբ 34 գրամից ավելի մարիխուանա և կանեփի 197 բույս է հայտնաբերվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Համայնքային ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Կոշ գյուղի 49-ամյա բնակիչը պահում և օգտագործում է թմրամիջոց։ Նա մայիսի 26-ին հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է բաժին։

Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ 49-ամյա տղամարդու տանը կից օժանդակ շինությունում և այգում հայտնաբերվել է 34 գրամից ավելի մարիխուանա տեսակի թմրամիջոց և կանեփի 197 բույս:

Տղամարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր։

Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:




Լրահոս