Armenian text to speach

Զիդանը հայտարարել է, որ պատրաստ է գլխավորել Ֆրանսիայի հավաքականը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Ֆուտբոլի լեգենդ Զինեդին Զիդանը հայտարարել է, որ պատրաստ է մոտ ապագայում գլխավորել Ֆրանսիայի հավաքականը:

«Կարծում եմ՝ հիմա արդեն լիովին պատրաստ եմ գլխավորել Ֆրանսիայի հավաքականը, որտեղ որպես ֆուտբոլիստ խաղացել եմ 14 տարի: Իհարկե, դա երազանք է ինձ համար: Հուսով եմ՝ այն կիրականանա», – Զիդանի խոսքերը մեջբերում է AS-ը:

Դիդյե Դեշամն արդեն պաշտոնապես հայտարարել է, որ հեռանալու է հավաքականից աշխարհի 2026 թվականի առաջնությունից հետո:




Լրահոս