
Հայաստանի ԱԻՆ ծառայությունից armlur.am –ին տեղեկացնում են, որ դեկտեմբերի 5-ին, Արմավիրի մարզում` “Տիեռաս դե Արմենիա” ՓԲԸ-ի տարածքում ական է հայտնաբերվել:Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և փրկարարական ջակատը:Դեպքի վայր ժամանած ՊՆ ինժեներասակրավորային խումբը զինամթերքի զննության արդյունքում պարզել է, որ դրանք 3 հրետանային արկեր են, որից 2-ը` 100մմ տրամաչափի (մարտական վիճակում), 1-ը` 120մմ (չգործարկված): Հայտնաբերած զինամթերքը տեղափոխվել է զորամաս: