ՊԵԿ նախկին նախագահ, Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի գործն Հակակոռուպցիոն դատարանում է և մակագրվել է դատավոր Գիվի Հովհաննիսյանին։
Խաչատրյանը չի ներկայացել այսօրվա նիստին առողջական խնդիրների պատճառով:
Հիշեցնենք, որ Խաչատրյանի և նրա եղբորորդու՝ Կարեն Խաչատրյանի գործն ուղարկվել է Երևանի դատարան, որը մակագրվել է դատավոր Արթուր Մկրտչյանին։ Մինչև 2024 թվականի հունիսը քննելով գործը՝ Մկրտչյանն այն չի ավարտել ու թոշակի է անցել։ Դրանից հետո գործը մակագրվել է դատավոր Տաթևիկ Մուրադյանին, որն էլ այն ուղարկել է Հակակոռուպցիոն դատարան՝ հաշվի առնելով, որ Խաչատրյաննների գործը կոռուպցիոն բնույթ ունի։
Դատախազը այսօր ինքնաբացարկ հայտնեց դատավոր Գիվի Հովհաննիսյանին։ Նիստը ընթանում է լարված։
Մանրամասները՝ տեսանյութում։
Քնար Մանուկյան





























