Armenian text to speach

Ժողովրդին հավատապղծության է ենթարկում. պահանջում եմ հրաժարական. Վիկտոր Մնացականյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Ուրբանիստ Վիկտոր Մնացականյանը գրում է․

«ՀՀ վարչապետը հերթական անգամ ու վերջնականապես հատեց ազգային ինքնությունը ոտնատակ տալու սահմանագիծը՝ հավատապղծության ենթարկելով սեփական ժողովրդին և Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին։

Որպես հայ քրիստոնյա, որպես Հայ Առաքելական եկեղեցու հետևորդ, որպես ՀՀ քաղաքացի և «Հաղթանակ» կուսակցության նախագահ, պահանջում եմ վարչապետ Փաշինյանի հրաժարականը, որպեսզի խուսափենք պետականության, քրիստոնեական հավատքի և համազգային բարոյականության վերջնական կորստից։

Ես ամաչում եմ, որ իմ ժողովուրդն ու պետությունը ներկայացնում է սեփական հավատը, պատմությունն ու արմատներն ուրացող մեկը»։




Լրահոս