Հայաստանում անցկացվեց «Երևանյան երկխոսություն» երկրորդ միջազգային ֆորումը, որը միավորել էր տարբեր երկրների պետական պաշտոնյաների, դիվանագետների, մասնավոր հատվածի ներկայացուցիչների և գիտնականների՝ քննարկելու գլոբալ մարտահրավերներն ու հնարավոր լուծումները: Յունիբանկը հանդես եկավ՝ որպես «Երևանյան երկխոսություն» միջազգային ֆորումի հովանավոր:
Ֆորումին աջակցելով, Յունիբանկը վերահաստատում է իր հանձնառությունը՝ խթանելու առաջընթացը և նպաստելու Հայաստանի ներգրավվածությանը միջազգային երկխոսության հարթակներում։ «Երևանյան երկխոսություն» ֆորումին Յունիբանկը ներկայացրեց իր ներդրումային հնարավորություններն ու թվային նախաձեռնությունները:
Unibank Invest-ի միջոցով կարելի է առևտուր անել աշխարհի խոշորագույն բորսաներում, այդ թվում՝ NYSE, NASDAQ, LSE, XETRA և այլն: Ներդրողներին հասանելի են ավելի քան 30,000 բաժնետոմսեր և ETF-ներ, 20,000 պարտատոմսեր, ինչպես նաև արժութային զույգեր և այլ լրացուցիչ գործիքներ: Գործարքները կարելի է կատարել ժամանակակից վեբ տերմինալի և մոբայլ հավելվածի միջոցով:

Որպես Հայաստանում POS վարկերի քանակով առաջատար՝ Յունիբանկը սպառողական վարկերի հաստատման գործընթացներում կիրառում է արհեստական բանականության վրա հիմնված վարկային սքորինգ: Յունիբանկի 25 տարվա վիճակագրական տվյալների վրա հիմնված գնահատման համակարգը հնարավորություն է տալիս ավելի արագ և արդյունավետ վարկային որոշումներ կայացնել:
Պանելային քննարկման մասնակիցները կոչ արեցին անդրսահմանային համագործակցության սերտացմանը, տեխնոլոգիաների էթիկական օգտագործմանը, ինչը հնարավորություն կտա հավասարակշռել նորարարությունն ու հաշվետվողականությունը:






























